5165 շարժումը տեսաուղերձով է է հրապարակել։ Շարժման առաջնորդները Կարին Տոնոյանի գլխավորությամբ խոսել են երկրում առաջ եկած դժվարին իրավիճակից և պահանջ հղել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս բացահայտի իր կողմից նշված փաստաթղթի բովանդակությունը։

Հայ ժողովուրդը պետք է իմանա և տեղյակ լինի բոլոր մանրամասնություններից։ Խոսքը վերաբերում է սահմանազատման և գծման վերաբերյալ փաստաթղթին, որի մասին վերջերս խոսեց ՀՀ վարչապետը։

Նշում են՝ հիմնավոր կասկածներ կան դրա բովանդակության վերաբերյալ։ Հայտնել են՝ պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում և ավելի բարձրն ներկայացնել պահանջը։

Հավելել են, որ հավաքը վերկուսակցական է և սատարում են բոլոր ուժերին, որոնք հանդես կգան նման նախաձեռնություններով։ Շարժումը ուղերձի ավարտին կոչ է հղել կուսակցություններին հետևել իրենց օրինակին և վայր դնել կուսակցական դրոշները և միանալ իրենց պահանջին։

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանը անմահացած հերոս Մենուայի մայրն է։ Մանրամսները դիտեք տեսանյութում։