Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը  երեք օրում  հերքում տարածի». Արայիկ Հարությունյան


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

 

«Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը երեք օրվա ընթացքում, հերքում տարածի, այլապես ստիպված եմ լինելու զրպարտության համար դիմել դատարան՝ պահանջելով ամենախիստ պատիժ: Մարդիկ պետք է սովորեն պատասխան տալ իրենց խոսքերի համար և հրաժարվեն արատավորել մյուսներին: Սպասում եմ հերքմանը»:

Այնուհետև Ծովինար Սարգսյանը արձագանքելով ԿԳ նախարարի գրառմանը, անմիջապես ֆեյսբուքյան այդ գրառման տակ՝ մեկնաբանության հատվածում տարածել է իր հերքումը: Նա նշել է, որ  նախարարը նման կոպիտ արտահայտություններ չի արել իր  հետ զրույցի ընթացքում:
Իր  նպատակը և ցանկությունը իր երեխային իենց տարածքային դպրոց ընդունելն է եղել,  ոչ թե նախարարի հեղինակության հետ խաղալը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!