«Չհրապարակված ֆոտոշարք․․․ երջանիկ էի․․․»․ Աստղիկ Սաֆարյան


Աստղիկ Սաֆարյան տաղանդավոր երգչուհուն, թերևս, ճանաչում ու սիրում են շատերը։ Ետ հայացք նետելով անցյալ տարիներին՝ կարելի է հիշել այս տաղանդավոր երգչուհու հետ բոլորիս առաջին ծանոթությունը, երբ նա ուղղակի փայլում էր «Հայսուպերսթար»-ի բեմում։

Հիացած էր թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրին։ Նա հասցրեց ներկայանալ տարաբնույթ կերպարներում, կատարեց մի շարք երգեր, որոնք մեկը մյուսից հիանալի էր կատարում ու յուրօրինակ մատուցում։ 2007 թ․ այս գեղեցկուհին սկսեց ներկայանալ որպես երգչուհի։

Մասնակցում էր տարբեր միջոցառումների, հյուրախաղերով հանդես էր գալիս ինչպես մարզերում, այնպես էլ Հայաստանից դուրս և փայլում ու հիացնում հանդիսատեսին։ Այսօր երգչուհուն համացանցային հարթակներում հազարավոր օգտատերեր են հետևում և հիանում նրանով։

Եվ ահա Աստղիկը հերթական հրապարկմամբ է հանդես եկել։ Նա հանրայնացրել է չհրապարակված լուսնկարներ, որոնք արվել են ամռանը, սակայն միայն հիմա է ցանկացել հրապարակել։

Լուսանկարներին կից նա գրել է․ «Չհրապարակված ֆոտոշարքերից եմ բերել։ Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: