Չհրապարակված լուսանկարներ՝ Քարդաշյանների Հայաստանյան այցից


Օրերս հայրենիքում էին ռեալիթի շոուի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները՝ 7 երեխաների հետ։ Հագեցած այցի ընթացքում քույրերը հիանալի ժամանակ անցկացրեցին հայրենիքում։ Քիմը մասնակցեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին, հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քուրերն այցելեցին նախագահական նստավայր՝ ճաշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ։

Հայրենիքում գտնվելու ընթացքում քույրերը, երեխաների հետ, մկրտվեցին Էջմիածնում, այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ խոնարհելու անմար կրակի մոտ, մեկնեցին Գառնու հեթանոսական տաճար, զբոսներից և այցելեցին հայաստանյան ռեստորաններ։ Քիմն ու Քորթնին անընդհատ լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակում իրենց համացանցյան էջերում, ցույց տալիս ստացած նվերները։

Հագեցած այցի շուրջ խոսում էին բոլորը՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մամուլը։ Օդում Քարդաշյանների շունչն էր այդ օրերին։ Բայց կան լուսանկարներ, որոնք հայաստանյան մամուլում չեն հայտնվել։ Ներկայացնում ենք չհրապարակված լուսանկարները՝ Քարդաշյանների այցից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!