«‎Չէի հավատում, որ երբևէ հնարավոր է հայտնվի մեկը, ում համար կյանքս առանց մտածելու կտամ»‎‎․ Սոս Ջանիբեկյան


Սոս Ջանիբեկյանն այն արտիստներից է, ով մշտապես ակտիվություն է պահպանում համացանցային տիրույթում։ Դերասանը նույնիսկ կարող է րոպեների տարբերությամբ գրառումներ կատարել և այդ կերպ շփվել հետևորդների, հանրության հետ։

Այս անգամ դերասանը հրապարակումը նվիրել է դստերը։ Այն կապված է Երեխաների պաշտպանության օրվա հետ։ Սոսը բազմիցս է նշել, որ իր դուստրը շատ բան է փոխել իր կյանքում։ Եվ ահա հերթական գրառումը հենց դրա մասին է։

Դերասանը նշում է, որ ժամանակին ապրել է բուռն զգացողություններ որսալով և կյանքից շատ ոչինչ չէր սիրում,  և ահա այդ ամենը փոխվեց մեկ ակնթարթում։

Սոս Ջանիբեկյանն այս մասին մասնավորապես գրել է․ «‎Ես ինձ համար իմ կյանքն ապրում էի ծայրահեղ բուռն զգացողություններ որսալով և կյանքիցս շատ ոչ մի բան չէի սիրում:

Եվ չէի հավատում, որ երբևէ հնարավոր է հայտնվի մեկը, ում համար կյանքս առանց մտածելու կտամ: Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: