Չէ՞ որ այդ տղաները զոհվեցին հանուն մեզ ու ձեզ, չէ՞ որ նրանք չմտածեցին սեփական ընտանիքների մասին և նետվեցին մարտի դաշտ․․․


Անահիտ Մուտաֆյանը շարունակում է մեր հայրենիքի ներքին իրավիճակի, առօրյայի և այնի վերաբերյալ իր գրառումները, որոնց զուգահեռ հաճախ է խոսում այն մասին, որ անչափ շատ է ցանկանում  զբաղվել միայն իր սիրելի աշխատանքով՝ դերասանի գործով, սակայն երկրի կարգավիճակը թույլ չի տալիս։

Անահիտ Մուտաֆյանը մասնավորապես գրել է․ «Ֆեյսբուքն էի թերթում հին ու նոր գրառումների հանդիպեցի մեր նահատակված տղերքի ծնողների  և հարազատների գրառումների ու հարցազրույցների, նիկոլի ստրուկների` ոստիկանների լկտի ու բիրտ պահվածքը, նիկոլաժեխի խրախճանքի հասնող քոմենթների, հայ հասարակության անտրաբերությանը։

Մարդիկ, հայեր յուրաքանչյուր մայր, ով զինվոր է ծնել, սուրբ է, յուրաքանչյուր կին, ով զինվոր ամուսին է ճանապարհել ռազմաճակատ ու երիտասարդ տարիքում այրիացել, ինքնին սուրբ է, յուրաքանչյուր զավակ, ով ծնողազուրկ է դարձել պատերազմի պատճառով, հարգանքի է արժանի․

չէ՞ որ այդ տղաները զոհվեցին հանուն մեզ ու ձեզ, չէ՞ որ նրանք չմտածեցին սեփական ընտանիքների մասին և նետվեցին մարտի դաշտ։

Այսօր մեր հերթն է վարձահատույց լինելու, այսօր մեր հերթն է նրանց փայփայելու։ Դու կաս քանի որ չկան նրանք…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: