Գերմանիան ներգաղթյալների արտաքսման գործընթաց է սկսել։ Իր երկիրն է, իր խնդիրն է։ ՀՀ քաղաքացիներին արտաքսելուց առաջ Հայաստանին հարցրել է՝ ձեր քաղաքացիներին հետ կընդունե՞ք։

Բնականաբար՝ Հայաստանն ասել է՝ այո։
Լսում եմ արտաքսվածներին («Ազատություն») ու փշաքաղվում՝ շատ զայրացած են, որ Հայաստանն ընդունում է իրենց։
Չէ, Հայաստանը պետք է Գերմանիային ասեր՝ տո դրանց հերն էլ անիծած, ռադ արեք, չենք ուզում…
Ինչի՞ց են բողոքում, ու՞մ են բողոքում էս մարդիկ, ինչի՞ են աչքներս խոթում, որ իրենց երեխաները հայերեն չգիտեն…
Երեւի որ Գերմանիայում էին, բնագրով վարժ կարդում էին Գյոթե ու Հայնե…
Չեք ուզում վերադառնալ, գնացեք ձեր «հայրենիք» Գերմանիայից դժգոհեք, մեզ վրա՞ ինչի եք մատ թափ տալիս։
Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառում։