Վարդան Սարգսյանին գիտեն շատերը։ Նրան ճանաչում են նաև որպես հայտնի ճանապարհորդ, ով տուրիստականն խմբեր է տանում աշխարհի տարբեր ծայրեր և պաշտում է ճամփորդությունը, նորանոր երկրների բացահայտումը։

Սակայն ժամանակին Վարդանը երգարվեստում ակտիվ գործունեություն ուներ։ Գրեթե բոլորին է հայտնի նրա «Խենթ» երգը, որը տարիների ընթացքում այդպես էլ չմոռացվեց, ավելին՝ նոր շունչ ստացավ և սկսեց ակտիվորեն շրջանառվել։

Երգը Վարդանը ներկայացրեց դուետի ձևաչափով, որը կատարեց սիրված արտիստ Ռաֆայել Երանոսյանի հետ։ Այժմ Վարդանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն կոչվում է «Չեմ սիրում էլ քեզ»։

Երաժշտությունը հեղինակել է Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։ Երգը մոռացված, փշրված սիրո մասին է։ Երբ զույգերից մեկը թողել է սիրելիին և հեռացել նրանից։

Վարդանը երգում է այն մասին, որ այլևս չի սիրում նրան և կարիք չկա ետ վերադառնալու։ Նոր երգի պրեմիերան դիտեք վարը ներկայացված տեսանյութում։