Վաչե Ամարյանին համացանցային հարթակներում հազարավոր օգտատերեր են հետևում։ Երգիչը չափազանց ակտիվ է համացանցային տիրույթուն։
Նա հետևորդներին ցույց է տալիս իր յուրաքանչյուր քայլը և ուշագրավ դրվագեր։ Նա այժմ գտնվում է Ամերիկայում, որտեղ աշխատանքային գործունեություն է ծավալում․ երգիչը նկարահանվում է սերիալում։ Վաչեն շատ է կարոտում ընտանիքին։
Նա չափազանց կապված է ընտաիքի հետ և այս հեռավորությունն իսկական փորձության է նման նրանց համար։ Վաչեն երեք երեխաների հայր է։ Նա հաճախ է երեխաների մասնակցությամբ դրվագներ հանրայնացնում և իր հայրական զգացմունքներով ու կարոտով կիսվում երկրպագուների հետ։
Այս անգամ երգիչը մի զվարճալի տեսանյութով է կիսվել, որտեղ խոսելիս անընդհատ փռշտում է և առաջ բերում իր ծիծաղը։
Վաչեն տեսանյութին կից գրել է․ «Հորս արև ոչ մի բան չեմ քաշել։ Չեմ ջոկում գժվել եմ, թե՞ մրսել․․․»։ Երգչի հանրայնացրած զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը։