«Ուրեմն լսեք, հարգելի՛ դեբիլներ»․ ինչո՞ւ է այսքան զայրացել Անահիտ Մուտաֆյանը


Անահիտ Մուտաֆյանը հաճախ է գրառումներով հանդես գալիս և ընկերների ու երկրպագուների հետ կիսվում իր մտքերով։ Այս անգամ հերթական գրառումն է կատարել, որից նկատելի է դառնում դերասանուհու զայրույթը։

Նա մեղադրել է մարդկանց, ովքեր հայտարում են, որ ցեղшսպшնության հիշատակի օրը չի կարելի քաղաքական հայտարարություններ և կոչեր կատարել։

Մուտաֆյանը մասնավորապես գրել է․ «Բոլոր տկարամիտներին, որոնք «բարոյականության» կոչեր են անում թե բա՝  «չի կարելի ցեղшսպшնության զnհերի հիշատակման օրը քաղաքական ճառեր ասել»։

Ուրեմն լսեք, հարգելի՛ դեբիլներ, ապրիլի 24-ը որպես ոգեկոչման օր հիշատակելը արդեն իսկ քաղաքական պահանջ է, գրեթե հիսուն տարի ամեն տարի ապրիլի 23-ին Թուրքիայի դրոշը վառելը և ջահերով երթ անելը արդեն իսկ քաղաքական պահանջ է, հայ դատի գործունեությունը քաղաքական պահանջ է, Ծիծեռնակաբերդի համալիր ունենալը քաղաքական պահանջ է։

Կլինի՞ դուք ձեր գրառումներով ի ցույց չդնեք ձեր մտքի տկարությունը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: