Ավտովթարները մեր ժամանակներում է՛լ ավելի են շատացել, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով։ Տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, ցավոք սրտի, կրկին մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Ավտովթարը տեղի է ունեցել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին, որի ժամանակ միմյանց են բախվել Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և բեռնատարը:

Այս մասին պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է, որ վթարը պատճառ է դարձել չորս քաղաքացու մահվան ևթ տուժածների։ Մահացածների թվում է եղել մանկավարժ Սաթենը, ով երթուղայինում որդու հետ է եղել։

Տասնհինգամյա որդին նույնպես մահացել է։ Սաթենիկն ընդամենը քառասունյոթ տարեկան էր։ Սաթենիկ Դավթյանն աշխատում էր Երևանի «Մեր աշխարհը» մանկական կենտրոնում՝ որպես մանկավարժ։ Զարգացման կենտրոնի աշխատակիցներից մեկը գրել էր․ «Ուրախ, կենսախինդ, բարի ընկեր Սաթենն էլ չկա…»։

Մեր ցավակցություններն ենք հայտնում մանկավարժի ընտանիքին, հարազատներին, բոլոր սաներին՝ անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։