«Ուրախ էի Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամին»․ ահա թե ում հետ է հանդիպել Աննա Հակոբյանը


Աննա Հակոբյանը շարունակում է իր գործունեությունը և փորձում իր ուժերի ներածին չափով լինել օգտակար և նպաստ բերել ՀՀ-ին։

Իհարկե այս գործունեության արդյունքում վարչապետի տիկինը արժանանում է ոչ միայն գովեստի, այլ նաև բուռն քննադատությունների։ Նրա յուրաքանչյուր քայլ քննարկվում և քննադատվում է։ Եվ չնայած այս ամենին՝ Աննա Հակոբյանը շարունակում ապրել իր գործունեության շրջանակում։

Այս անգամ նա համացանցային իր տիրույթում ներկայացրել մի քանի լուսանկարներ և դրանց կից պատմել, որ երեկ Երևանում հանդիպում է ունեցել Լիտվայի առաջին տիկնոջ հետ։

Նրանք անչափ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել առողջապահության ոլորտի վերաբերյալ և խոստացել մշտական կապի մեջ լինել։ Աննա Հակոբյանը նշել է, որ Լիտվայի առաջին տիկնոջ հետ առաջին հանդիպումը եղել է դեռևս 2019 թվականին։

Հանրայնացված լուսանկարներին Աննա Հակոբյանը կցել է հետևյալ գրառումը․ «Ուրախ էի Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ, Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեին, ում հետ հանդիպել էի Վիլնյուսում՝ 2019 թվականին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: