Ուտելիքը թողել ենք սեղանին ու դուրս եկել. Ջերմուկի բնակչի՝ 1 տարի առաջ կառուցած տունն ավերվել է․ տեսանյութ


Օրեր առաջ Ջերմուկում մեկօրյա արհավիրքը խաթարեց բնակչության խաղաղությունը և հետագա օրերը վերածեց պայքարի․ պայքար մի բուռ հողի, տան, հայրենիքի։

Ջերմուկի բնակիչը այդ օրվա մասին մանրամասներ հայտնել։ Քաղաքացի իր խոսքում նշում է, որ հրթիռն ընկել է տան մոտ, որտեղ, բարեբախտաբար, մարդ չի եղել։

Տունը վնասվել է։ Սակայն քաղաքացին կարևորում է, որ մարդկային զոհ չի եղել․ ընտանիքն այդ պահին տանը չի եղել։ Հավելում է, որ բարեկամի տանն են եղել, սակայն լքել հայրենի քաղաքը չեն պատրաստվում։

Ընթացքում նա մի քանի անգամ եղել էտանը, որի ժամանակ դեռ քաղաքը հրթիռակոծվում էր։ Այդ ժամանակ ուտելիքը սեղանին թողել  և այդպես էլ  դուրս է եկել։ Քաղաքացին նաև նշում է, որ փաստահավաք խումբ է եկել, չափագրել, գահատել ավերվածությունները։

Եվ այսպես մի շարք ընտանիքիներ։ Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!