ՈՒսուցչի աշխատավարձը կբարձրացնի ոչ թե պետությունը, այլ ուսուցիչը


Զարգացած և կայուն պետություն ունենալու համար կիրթ սերունդ է անհրաժեշտ։ Այդ գործում հիմնարար անձ է ուսուցիչը։ Ուսուցչի, մանկավարժի դերը պետության զարգացման գործում, թերևս, կարևորագույնն է։ Իշխող ղեկավարությունը մշտապես խոսել է այն մասին, որ ուսուցչին բարձր են գնահատում և դերը պետության զարգացման գործում կարևորում են։

Այսօր պետությունը փորձում է քայլեր կատարել այդ ոլորտում։ Հայտարավել է, որ հազար հինգ հարյուր ուսուցչի աշխատավարձը կբարձրանա հիսուն տոկոսով։

Սա վերաբերում է ուսուցիչներին, ովքեր որակավորման բարձր ցուցանիշներ կունենան։ Պետությունը խթանում է ուսուցիչներին որակավորվելու և այն գնահատում է։ Տարեցտարի դպրոցներում կաշխատեն որակավորված, մասնագիտական հմտություններով օժտված մանկավարժներ։

Արդյունքում կունենանք որակավորված ուսուցչից կրթված սերունդ։ Ուսուցիչները հնարավորություն կունենալու որակավորման միջոցով իրենց աշխատավարձը անընդհատ բարձրացնել։

 

2021-ի նոյեմբերից հազար հինգ հարյուր ուսուցիչ 50%-ով բարձր աշխատավարձ կստանա։ Փաշինյանը ելույթներից մեկում ընդգծել է, որ նման մոտեցմամբ ստացվում է՝ ուսուցչի աշխատավարձը բարձրացնում է ոչ թե պետությունը, այլ մանկավարժն ինքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!