Ուշադրություն. Գյումրիում նախատեսվում է գործարկել օդային տրամվայների նոր ծրագիր


Հայտնի է դարձել, որ քննարկման է ներկայացվել Գյումրիի զարգացման նոր ծրագիր, որի կատարման արդյունքում քաղաքը կունենա մոտ քսանհինգմետրանոց օդային տրամվայ:

Այս բացառիկ ծրագրի մշակմամբ զբաղվել է Խաչատուր Սարգսյանը, ով ծնունդով գյումրեցի է, սակայն մոտ տասնհիգ տարի է, ինչ բնակվում է Աֆրիկայում:

Բացի այս գեղեցիկ ու իր տեսակով բացառիկ նախաձեռնությունը, Խ. Սարգսյանը նշել է, որ պլաններ կան այս քաղաքում նոր բնակելի էկո թաղամաս, ինչպես նաև սպորտային կենտրոններ կառուցել, որոնք կունենան անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ հաշվի առնելով, որ տեղի բնակչությունը բավականին հաջողակ է սպորտային ոլորտում:

Խ. Սարգսյանն այսօրինակ ծրագրի մշակումը համարում է բնական, քանի որ ինքը որոշակի պարտավորվածություն է զգում այս քաղաքի նկատմամբ:

Նա նշել է,որ այժմյան Բուլվարնի թաղամասն ըստ մշակված ծրագրի վերածվելու է էկոթաղամասի: Հենց այս թաղամասն է զարդարելու օդային երթուղին, որը ունենալու է մինչև տասը մետր բարձրություն և 500 կմ/ժ արագություն:

Հայտնի է նաև, որ այս տրանսպորտից օգտվելու համար արտասահմանցիների համար մի գին է սահմանվելու, իսկ տեղաբնակների համար՝ ուրիշ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!