Ուշադրություն․ օդի ջերմաստիճանում կտրուկ փոփոխություն է սպասվում․ Գագիկ Սուրենյան


Մարդիկ սովորություն ունեն մշտապես ամեն բանից բողոքել ու դժգոհել։ Բողոքում են անգամ եղանակից, բողոքում են նույնիսկ կարիքը չլինելու դեպքում․

եթե շոգ է, ապա վատ է, թուլանում են, ցուրտ է՝ մրսում են, զով է՝ պետք է շոգ լինի, որպեսզի լողավազան գնան և այլն։ Այս ցանկն անվերջ կարելի է թվարկել։  Իսկ բնության մեջ ամեն ինչ գծագրված է և բնությունը երբեք չի սխալվում ու միշտ անսխալական է։

Այս տարի, եղանակն ուշ տաքացավ և հետևաբար ամառն էլ ուշ եկավ։ Մարդիկ կարոտով էին հիշում ամռան տաք ու արևոտ օրերը և երազում ամռան գալու մասին։

Ամառն, իհարկե, եկավ, սակայն, դեռ զով օրերը գերակշռում են։  Եվ ահա, Գագիկ Սուրենյանը շտապում է հայտնել, որ առաջիկա օրերին ջերմ է լինելու։ Սպասվում են տաք օրեր, քանի որ մեր երկրին են մոտենում Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։


Понравилась статья? Поделиться с друзьями: