Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը։ Այն հրաշալի էր կազմակերպված։ Հայստանը ներկայացավ սպորտն ու մշակույթը միաձուլված։

Կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել այն պատշաճ ներկայացնելու համար։ Հայստանն ուղղակի փայլեց։ Եվ իսկապես բոլորը հիացած էին միջոցառման բոլոր դետալներով։

Երեկոյան Երևանի երկինքը զարդարեց գեղեցիկ տեսարանները՝ ստեղծվաած լուսավորությամբ։ Միջոցառման գեղեցիկ լինելուն անդրադարձ է կաատրել նաև Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքական վերլուծաբանն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այն ֆանտաստիկ գեղեցիկ է եղել։ Սաֆարյանը գրել է․ «Ուղղակի հավասարեցվել է արվեստի մակարդակի։

Ապրի այս ամենի հետևում կանգնած ցանկացած աշխատակից՝ գաղափարից մինչև դիզայներ, մաքրուհի, որ Հայաստանն ու իր սպորտը, մշակույթը այսքան ֆանտաստիկ է ներկայացրել»։

Առաջարկում ենք դիտել նյութին կցված լուսանկարները, որոնք արվել են միջոցառումից և վայելել Հայաստանն ու հպարտանալ մեր հայրենիքով։ Իսկ ստորև դիտեք կարճ տեսանյութ միջոցառումից։