«Ուզում եմ պատմել իմ անսահման կարոտի մասին»․ Անի Քրիստիի կյանքի ողբերգությունը


Անի Քրիստին մի առիթով պատմել էր, որ տատիկն իր կյանքում մեծ դեր է ունեցել։ Նրան դաստիարակել և խնամել է տատիկը։

Սակայն, ցավոք սրտի, տատիկը կյանքից հեռացավ՝ երգչուհու սրտում թողնելով մութ ու տխուր հետք, անսահման կակրոտ։ Անին 2019-ին տատիկի համար երգ էր գրել, որն իր սրտի, հոգու խոսքն էր։

Երգն այս տարիների ընթացքում երգչուհին խնամքով պահել էր և ահա ներակայցրել է այն հանրությանը։ «Ասում են՝ երբ կորցնում ես հարազատիդ, ժամանակի ընթացքում կորստի ցավը մեղմանում է։ Ավա՜ղ, ինձ մոտ այդպես չեղավ»,- ասում է Անի Քրիստին։

Երգչուհին ցանկանում է, որ այս  երգի հնչյունները բարձրանան դեպի վեր՝ պատմելով իր անսահման կարոտի մասին։

Երգը Անին հանձնեց հանրության դատին օրերս։ Երգչուհու երկրպագուներն այն անչափ հավանել են և նշել, որ հոզիչ էր ու սիրտ դիպչող։ Երգը կարող եք լսել ստորև կցված  տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: