Լիլիթ Կարապետյանին հիշում և սիրում են շատերը։ 90-ականներից ի վեր երգչուհին հիացրել է իր գեղեցկությամբ և այսօր էլ շարունակում է հիացնել։

Տարիներն իսկապես շրջանցում են նրան, իրար ետևից գլորվում են, սակայն նա մնում է նույն գեղեցկուհին։ Լիլիթը համացանցային հարթակում մեծ ակտիվություն չունի․ նա հրապարակումներով հանդես է գալիս երբեմն-երբեմն։

Այս անգամ մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ գեղեցիկ և շքեզ տեսքով է ներկայացել։ Նա կրում է ոճային պրինտով կոստյում։

Լիլիթը լուսանկարին կցել է գրառում և պատմել է իր ցանկության մասին․ այն է՝ որպեսզի մարդիկ առաջվա պես լինեն և առողջություն է մաղթել բոլորին։

Երգչուհին գրել է․ «Ուզում եմ մարդիկ լինեն առաջվանը, բայց հասկանում եմ, որ հնարավոր չէ։ Առողջ եղեք»։ Հրապարակումը մեկնաբանել են նաև մի շարք հայտնի դեմքեր և իհարկե բազմաթիվ օգտատերեր, ովքեր սիրում և գնահատում են Լիլիթ Կարապետյանի արվեստը։