Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ուշագրավ գրառում է կատարել մերօրյա ցավալի իրականության վերաբերյալ։

Ավագանու անդամը հիշել է քառասուչորսօրյա պատերազմի դառնագին օրերը, որ աշխարհում գրեթե ոչ ոք չսատարեց։ Նա հարցադրում է կատարել, թե ինչումն է երկրների միջև տարբերությունը, որ մի երկրի դեպքում գոյություն ունի հումանիզմ, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։

Իզաբելլա Աբգարյանը մասնավորապես գրել է․ «Երբ 44 օր գոռում էի պատերազմի մասին, օտարերկրյա ֆրենդներիս մեծ մասը նույնիսկ չէր հարցնում՝ ինչ է կատարվում..Կային, իհարկե, ամեն օր գրողներ, հարցնողներ, ուժ տվողներ։ Այսօր մեծ մասը Ուկրաինայի դրոշ է նկարին դրել, դատապարտում է..․

Ուզում եմ հասկանալ՝ հայի արյունն ու հողը ինչո՞ւ էր պակաս կարևոր, եթե իրոք հումանիզմի, ագրեսիա չհանդուրժելու համար են այսօր համախոհ Ուկրաինային:

Թե՞ Ալիև֊Էրդողան զույգն էին ժողովրդավարության սիմվոլներ, միջազգային իրավունք հարգողներ: Անկեղծ … ցավոտ է, երբ հիշում եմ 44֊օրյայի լռությունը: Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»: