«Ուզում եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ համար դա կարևոր է». Մհեր Արմենիան հարցեր ունի, որոնք անձամբ է ցանկանում տալ վարչապետին


Ինչպես հայտնի է Մհեր Արմենիան պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Նա Շուռնուխից քայլարշավ էր իրականացրել, որից հետո էլ օրեր շարունակ հացադուլ արեց։

Նա տևական ժամանակ , ինչ լուռ է։ Լրատվականները հետաքրքրվել են երգչի առողջական վիճակով՝ կարծելով, որ յոթօրյա հացադուլը հետևանքներ է թողել։

Մհերը հավաստիացրաց՝ առողջական որևիցե խնդիր չունի։ Լռելու պատճառը․ սպասում է Փաշինյանի պատասխանին։ Նա դիմել է նրան հանդիպելու համար և դեռ պատասխան արձագանք չկա։ Մհերը պնդում է, որ հանդիպումն իր համար անչափ կարևոր է․ շատ է անհանգստանում երկրի համար և կան հարցեր, որոնք անձամբ պետք է տա վարչապետին և ստանա պատասխաններ։

Մհերը նշել է՝ քայլարշավը դրական ազդեցություն է ունեցել։ Այդ ժամանակ Փաշինյանը մեկնում էր Մոսկվա, բայց չմեկնեց և ավելի բաց սկսեց խոսել։ Հավելեց՝ այս պահին կուսակցության ներսում աշխատանքներ են կատարվում, մշակվում են ծրագրեր և այլն։

Ընդգծեց նաև, որ ինքը նաև զբաղված է եգարվեստում և երգչի կարիերան ու քաղաքականությունը միմյանց չեն խանգարում։


Понравилась статья? Поделиться с друзьями: