«Որքան Սիրիա զորք ուղարկելը «օգնեց», էնքան էլ Ղազախստան զորք ուղարկելը «կօգնի»»․ Դանիել Իոաննիսյանի դիտարկումը


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում համատեղ զորք կուղարկվի Ղազախստան, իրական իրարանցում առաջ բերեց համացանցային հայկական տիրույթում։

Վարչապետի նման որոշման համար հիմք են հանդիսացել Ղազախստանի նախագահի դիմումը և այն փաստը, որ Հայաստանն այս տարի հանդիսանում է ՀԱՊԿ-ի նախագահողը։

Փաշինյանի համացանցային նման գրառումից զատ որոշման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նման մոտեցումը սխալ են համարում և գտնում են, որ Հայսատանը պետք է զերծ մնա Ղազախստանի ներքին գործերին խառնվելուց։ Այս մասին Դանիել Իոաննիսյանը նույնպես գրառում է կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Որքան Սիրիա զորք ուղարկելն ու Լուկաշենկոյին արագի մեջ շնորհավորելն «օգնեց» Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը և միջազգային աջակցմանը, էնքան էլ Ղազախստան զորք ուղարկելը «կօգնի»։

Դե, ոնց «կօգնի»․  քաղաքակիրթ աշխարհն էլ ավելի շատ կհամոզվի, որ մենք իրենց հետ կապ չունեցող Ռուսաստանի անպրինցիպ կցորդ ենք` դրանից բխող հետևանքներով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: