Տարին մոտենում է ավարտին: Այն չափազանց ծանր տարի էր ամբողջ աշխարհի, իսկ աշնանից հետո մասնավորապես հայ ժողովրդի համար: Ծանր տարվա ամփոփումն էլ ծանր է: Որքան էլ ծանր լինի ամփոփումը, միևնույն է տարվա բացարձակ հեղինակություն են շարունակում մնալ մեր զինվորները:
Տարվա ավարտի յուրօրինակ ամփոփում է արել ասմունքով Մանուշակ Շիրինյանը: Նա մի խորհրդանշական հոլովակ է տեղադրել իր սոցհարթակում՝ գրելով հետևյալը. «Երախտապարտ ենք քեզ, մեր ՀՊԱՐՏ ՈՒ ԱՆՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ:
Թող Ամենազոր ՏԻՐՈՋ ԱՋԸ զորավիգ լինի Ձեզ, մեր հերոս պաշտպաններ: ԱՄՈՒՐ ԵՂԵՔ»,- իր խոսքն ավարտել է Մանուշակ Շիրինյանը:Հոլովակը նկարահանվել է տարիներ առաջ: Այնտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ զինվորներ հանդիպում Բեռնատարով տեղափոխվող Ձմեռ Պապիկին:
Նրա մեքենան ձյան ու սառույցի վրա դժվարանում է առաջ ընթանալ, իսկ զինվորներն իրենց բնորոշ պատրաստակամությամբ մեքենան առաջ են շարժում՝ օգնելով Ձմեռ Պապին՝ հասնելու իր նպատակակետին: Շնորհակալության փոխարեն ստանում են խաղաղության աղավնիներ: