Արթուր Աբրահամը, ով մմեծ հայտնիություն ունի և վայելում է հանության սերն ու հարգանքը, սիրում է իր գործունեությունը ծավալել ի շահ և բարօրություն հայրենիքին։

Եվ դա բազմիցս նա կարողացել է ապացուցել։ Անվանի բռնցքամարտիկը բազմաթիվ անգամներ ծածանել է հայոց եռագույնը տարբեր երկրներում և այն բարձր հարթակներից։

Արթուր Աբրահամը այն հայ հայտնիներից է, ով բնակվելով արտասահմանում՝ երբեք չի հեռանում հայրենիքից և երբեք չի կտրում հայրենիքին ամուր թելերով կապված կապերը։ Նա հաճախակի է այցելում Հայստան և հիանում ու վայելում հայրենիքը։

Այս անգամ Արթուր Աբրահամը կրկին Հայաստանում է։ Նա Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկից լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ հարց ուղղել հետևորդներին, ովքեր նրան հետևոմ են աշխարհի տարբեր ծայրերից։

Բռնցքամարտիկը գրել է․ «Որտե՞ղ եմ ես»։ Արթուրի հայ հետևորդներն անմիջապես հասկացել են, որ նա Հայաստանում է, ինչի առիթով է բռնցքամարտիկն անչափ ուրախ է։