Որոշում է ընդունվել հեռացնել Ռուսաստանին կարևորագույն վեհաժողովից․ մանրամասներ


Տիգրան Խզմալյանը, ով մշտապես հանդես է գալիս հակառուսական ելույթներով և գրառումներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։

Նա կոչ էր արել բոլորին հավաքվել ռուսական դեսպանատան մոտ և հանդես գալ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Քաղաքագետն այս անգամ գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ռուսաստանին ուղղված մի քանի պատժամիջոցների։

Խզմալյանը գրել է․ «ԵԽԽՎ ՝ Եվրոպական Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել հեռացնել Ռուսաստանն իր կազմից: Եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիան ՈւԵՖԱ-ն հրաժարվեց 2022 թ. գավաթի եզրափակիչն անցկացնել Սանկտ-Պետերբուրգում, ինչպես որոշված էր նախկինում, և տեղափոխեց խաղի վայրը Փարիզ:

Audi, Volkswagen, Škoda, Porsche, General Motors, Land Rover, Jaguar, Bentley եւ Rolls-Royce ավտոընկերությունները դադարեցնում են իրենց արտադրանքի առաքումը Ռուսաստան»:

ԱՄՆ նախագահ Բայդենը նույնպես հանդես էր եկել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառման թեմայով և Պուտինին անվանել ագրեսոր, քանի որ վերջինս նախընտրեց պատերազմը։


Понравилась статья? Поделиться с друзьями: