Որդու հուզիչ վերադարձը․ հուսադրող տեսանյութը


Ամենայուրահատուկ ու հեքիաթային պահերից է որդու դառնալը տուն։ Ահա․․․էսիսի մի տեսանյութ է կրկին պտտվում, որտեղ զինվորը գալիս է, գալիս անակնկալ, իսկական փոթորկի նման, բայց ոչ ավերելով, այլ կառուցող, երջանկացնող։ Բոլորը եկել են, որ դիմավորեն, գրկեն։

Ախր էնքան են լացել, անհանգստացել․․․բայց հավատը չեն մոռացել ու աղոթելով եկել են հասել են էս երնջանկաշատ վայրկյանին, որտեղ ինքը երջանկությունն է ամբողջացած։ Երանի սպասողները բոլոր զգան այս պահի անասելի երջանկությունն ու աննկարագրելի ուժը։

Մայրիկները ափերում իրենց պահեն որդիների գլուխները, փարատեն ցավերն այն, որ տեսել են։ Իսկ տղաներն էլ փարատեն նրանց ցավերն ու վախերը։ Թող այս փոթորիկը էմոցիաների ստանա ամեն սպասող ծնող։

Դեռ գերիներ ունենք, որոնք մի օր պիտի գան ու ասեն «ՄԱՄ ՋԱՆ, ԲԱՑ ԴՈՒՌԸ», ինչպե սհայտնի երգում է։Տարածեք հոլովակը, թող հավատ գա նրանց, ովքեր դեռ սպասումի մեջ են։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!