Զարուհի Բաբայանի ընտանիքի հանդեպ հանրությունը հետաքրքրություն է ցուցաբերում։ Այս ընտանիքի կանայք հայտնի են, որոնցից երկուսը պարուհի են, իսկ մեկը՝ երգչուհի։ Նրանց ճանաչում են գրեթե բոլորը։

Նրանք համացանցային հարթակներում նույնպես ակտիվ են և օգտատերերի հետ սերտ կապի մեջ։ Ակտիվ է հատկապես Սոֆի Դևոյան կրտսերը, ով իր աշխատանքային և անձնական կյանքի մասին մասին անկեղծորեն կիսվում է հետևորդների հետ։

Իսկ ընտանիքի տղամարդիկ չեն երևում։ Զարուհի Բաբայանի և Սոֆի Դևոյանի ամուսիններին մեկընդմեջ կարելի է տեսնել լուսանկարներում։

Սակայն Զարուհու որդին ասես ստվերում լինի։ Նա Գեորգի Պողոսյանն է, ով ընտանիքի անդամների հետ հազվադեպ է գտնվում որևէ միջոցառման և գրեթե չի լուսանկարվում։ Սակայն, այնուամենայնիվ, որոշ լուսանկարներ համացանցում տարածվել են։

Գեորգին հանրային կյանքից հնարավորինս հեռու է մնում և չնայած այն բանին, որ քույրիկն ակտիվ է՝ եղբոր հետ համատեղ լուսանկարներով նա նույնպես չի կիսվում իր հարթակում։