Ովքեր ներկա գտնվեցին և ինչպես հողին հանձնվեց Վանո Սիրադեղյանը․ տեսանյութ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օպերայի և Բալետի շենքում տեղի ունեցավ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։

Վանոյին շտապել են վերջին հրաժեշտը տալ մի շարք քաղաքական գործիչներ, հարազատներ, մտերիկմներ և ընկերներ։ Այնտեղ է գտնվել նաև ՀՀ վարչապետն իր  համախոհների հետ։ Իսկ այսօր արդեն՝ ըստ սահմանված կարգի, վաղ առավոտից Սիրադեղյանի մարմինը տեղափոխվեց Կոթի՝ իր հայրենի գյուղ։

Հարազատների ցանկությունը հաշվի առնելով՝ որոշում էր կայացվել քաղաքական գործչին հուղարկավորել Կոթիի գերեզմանատանը։ Հողին հանձնելիս ներկա են գտնվել բացառապես տղամարդիկ, որոնց շարքերում են եղել Վանոյին սիրող, հարգող և հոգու ընկեր համարող անձիք։

Նրանք հիշել են իրենց ընկերոջ մասին ուշագրավ պատմություններ և երանությամբ վերադարձել հին տարիներ, որոնք կշարունակեն ապրել յուրաքանչյուրի մտքում և հոգում։

Վանո Սիրադեղյանի հողին հանձնելու արարողակարգից մի  փոքր հատված կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: