Մայրաքաղաքում կրկին ցույցեր են։ Մի խումբ մարդիկ շարունակում են երթերը և անհնազանդության ակցիաներ իրականացնում։ Այսօր մի միջադեպ տեղի ունեցավ, որի ժամանկ ոստիկանները բերման ենթարկեցին Արմեն Աշոտյանին։

Աշոտյանը շարունակ պնդում էր, որ իրենք խաղաղ ցուցարարներ են և ջուր խմելիս մոտեցան ոստիկանները և իրենց առևանգեցին։

Միջադեպի վերաբերյալ կա տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես էր Արմեն Աշոտյանը մատ թափ տալիս և գոռգոռոմ ոստիկանի վրա։

Վիճաբանության և քաշքշուկի արդյունքում Արմեն Աշոտյանը և տվյալ վայրում հավաքված մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, քանի որ նրանք շարունակ սադրում էին, բղավում և խանգարում քաղաքի անդորրը։ Հավաքված քաղաքացիներն ակնհայտորեն քիչ էին․ ոստիկաններն ավելի շատ էին, քան ցուցարար քաղաքացիները։

Ոստիկանական խմբերը պահպանում են կարգը և փորձում կարգի հրավիրել քաղաքի ամենօրյա անցուդարձը։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։