«Ո’չ քնած եմ, ո’չ արթուն, ո’չ մեռած եմ, ո’չ սաղ, բա կարելի՞ ա»․ 82-ամյա տատիկը գիշերում է մեքենայում․ տեսանյութ


Աշխարհում խառնաշփոթ է տիրում, որն ուղիղ կապվում է  Հայաստանի հետ։ Մարդիկ տագնապով են ապրում և զարհուրում, երբ պատերազմի մասին անգամ մտածում են։

Հայ ժողովուրդը դեռ դուրս չեկած արհավիրքից նորից է ընկղմվում։ Ազատությունը ներկայացրել է 82-ամյա մի կնոջ, ով նստած սեփական տան ավերակների մեջ չի կարողանում աչքերին ու եղելությանը հավատալ։ «Ո’չ քնած եմ, ո’չ արթուն, ո’չ մեռած եմ, ո’չ սաղ, բա կարելի՞ ա»,- պատմում է տատիկը։

Ընտանիքը հենց կեսգիշերին դուրս է եկել տանից և հեռվից տեսել են, թե ինչպես է հարվածներ կրել իրենց տունը։ Ընտանիքն անհամբեր սպասում է, թե երբ վերջապես կվերանորոգվի իրենց տունը և կգան ու կրկին կապրեն իրենց տանը։

Իսկ մինչ այդ ընտանիքը գիշերում է մեքենայում։ Դիմացի նստատեղերում քնում են Գրետա բաբոյի որդին և կինը, իսկ 82-ամյա տիկին Գրետան քնում է ետևի նստատեղին։

Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!