Ոչ մի կերպ չեմ համակերպվում ձեր կորուստի մտքի հետ, կհանդիպենք այնտեղ, վերևում… Անահիտ Մուտաֆյան


Օրեր առաջ հայ մշակութային կյանքում ևս մեկ  ցավալի կորուստյան լուր ստացվեց․ կյանքից հեռացավ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Մի շարք հանրային դեմքեր իրենց խոր վիշտն ու ցավակցություններն էին հայտնել դերասանի, ռեժիսորի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Անահիտ Մուտաֆյանը մի շարք գրառումներ նվիրեց սիրված արտիստին և օրերս էլ կրկին հանդես եկավ հուզիչ գրառմամբ, որտեղ հայտնում է, որ չի կարողանում համակկերպվել այդ կորստի հետ։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Ոչ մի կերպ չեմ համակերպվում ձեր կորուստի մտքի հետ իմ Վահե Սուրենիչ, չեմ կարողանում պատկերացնել հայ թատրոնն առանց Շահվերդյանական էսթետիկայի, ռեժիսորական հզոր բեմադրությունների։

Դեռ որքան կիսատ նպատկաներ մնացին, իմ և ձեր թաքուն նպատակները։ Լեդի Մագբեթը մնաց օդում, պիեսը սեղանիս, ձեր бездарная-ն մնաց առանց իր երազած լեդի Մագբեթի։

Գնաք բարով, վարպե՛տ… Կհանդիպենք այնտեղ, վերևում…»։ Մեր ցավակցություններն ենք հայտնում ժողովրդական արտիստի ընտանիքին, նոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: