«Ոչինչ չի կարող ավելի վիրավորական լինել Արցախի համար որդու կյանքը տված հայ մոր համար, քան այս խայտառակությունը․․․»․ Կարին Տոնոյան


Կարին Տոնոյանը համացանցային իր հարթակում հաճախ է հայտնում իր կարծիքը, վերլուծությունները, այս անգամ կրկին մի գրառմամբ է հանդես եկել։

Նա մի լուսանկարով է կիսվել, որն արվել է Արցախում՝ Մայիսի 9-ի միջոցառումների շրջանակում։ Կարին Տոնոյանին դուր չի եկել խորհրդային տարիների խորհրդանիշ հայտնի դրոշը՝ մուրճ, մանգաղ, աստղ պատկերներով։

Այդ մասին հերոս Մենուայի մայրը հայտնել է համացանցային հարթակում։ Որդեկորույս մայրը հայտնում է իր վիրավորաքնի մասին։

Նա նշում է, որ դրա համար չէ, որ իր որդին զոհվել է։ Նա մասնավորապես գրել է․ «Ոչինչ չի կարող ավելի վիրավորական լինել Արցախի համար որդու կյանքը տված հայ մոր համար, քան այս խայտառակությունը. փաստորեն մենք «սովետի» վերադարձի համար էինք զոհում մեր տղաներին․․․ մուրճ, մանգաղ և աստղ․․․

Հիմա հասկացա՞ք ընտրությունների տրամաբանությունը: Կներե՛ք մեզ, տղե՛րք․․․»։ Կարին Տոնոյանի հանրայնացրած լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: