Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում


Երեկ՝ նոյեմբերի երեսունին, «Սուրբ Ատվածամայր» հիվանդանոցում անչափ ցավալի դեպք է գրանցվել։ Մահացել է տղա երեխա, ով ընդամենը 2 տարեկան էր։

Երխայի անունն Անդրանիկ է։ Փոքրիկի մայրը և հայրը՝ Նարինե Սարգսյանը և Սասուն Սահակյանը, նշում են՝ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն 4 օր առաջ։

Իրենց խոսքով՝ բժշկի պահանջները կատարել են։ Դեղերի և արյան անհրաժեշտություն է եղել, որոնք անհապաղ տեղ հասցրել։ Սասուն Սահակյանը պատմում է, որ մայրը կերակրել և քնեցրել է երեխային։

Այնուհետև զանգել են հիվանդանոցից և ասել, որ հարիազատները շուտ գան հիվանդանոց։ Իսկ հարցին, թե ի՞նչ է պատահել, պատասխանել են՝ շտապ է, կգան՝ տեղում կիմանան։ Երբ ծնողները հիվանդանոցում էին, մասնագետներն ասել են․ «Ցավալի դեպք է գրանցվել. փոքրիկը մահացել է»։

Ծնողները մեղադրում են բժիշկներին։ Դիմել են ոստիկանություն։ Նրանք համոզված են, որ երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!