Ո՞ր սիրված երգչի մանկության լուսանկարն է


Լուսանկարում սիրված երգիչ, դերասան, հումորիստ, երգահան, շոումեն Արամ MP3-ն է (Արամ Սարգսյան)։ Սիրված երգիչը ծնվել է 1984 թվականին, Երևանում։ Վաղ հասակից նրա տաղանդն արդեն երևում էր։ Մասնակցում էր բազմապիսի միջոցառումների և երգչախմբերի։

Միշտ երազել էր մեծ բեմի մասին, սակայն ստացել է դեղագետի մասնագիտություն։ Ուսանողական տարիկներին նա ակտիվ մասնակցություն ուներ «ՈՒՀԱ» միջոցառումներին։ Այնուհետև համալրում է «32 ատամ» ակումբը։ Այդ ժամանակահատվածում  մասնակցեց «Երկու աստղ» հեռուստամրցույթին և հաղթող ճանաչվեց։

Ապա սկսում է համագործակցել «Շանթ» հեռուստաընկերության հետ և վարում այդ հեռուստաընկերության լավագույն երաժշտական, հումորային նախագծերը։

2014 թվականին Արամը Կոպենհագենում Եվրատեսիլ մրցույթում, ներկայացնում  է Հայաստանը և զբաղեցնում չորրորդ հորիզոնականը։Արամն ու Աննա Մարգարյանն ամուսնացել են 2008 թվականին։ Ունեն մեկ որդի։

Թողարկել է տասնյակից ավելի սինգլներ՝ «Քոչարի», «Shine», «Help», «Կուզես», «Դաշտերով», «Սկսում ենք» և այլ  յուրօրինակ  երգեր, որոնք ջերմորեն ընդունվել են հանրության կողմից և երկար ժամանակ պատվավոր հորիզոնականներից իրենց տեղը չեն զիջել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!