Ո՞ր կինն է դուր գալիս այս տղամարդուն․ փորձեք ժեստերը կարդալու ձեր ընդունակությունները


Հոգեբանությունը՝ որպես գիտություն չի սպառել հետաքրքրությունն իր շուրջը։ Մասնագետները շարունակում եմ հատուկ մեթոդաբանությամբ ուսումնասիրել և հասկանալ բնության ամենաառեղծվածային ստեղծագործությունը՝ մարդու հոգին, որի շուրջ ուսումնասիրությունները երբեք էլ չեն ավարտվի, քանի որ այն անսահման խորն է։

Հոգեբանությունն է մշակել ժեստերի լեզուն, որով կարելի է շատ բան պարզել դիմացինի մասին։ Շատ մարդիկ չեն խոսում իրենց զգացմունքների մասին և ընդմիշտ կարող են լռել։ Ժեստերի իմացությունը կարող է շատ բան շտկել և հասկանալով դիմացինին՝ փոխել կյանքն արմատապես։

Եթե կցանկանաք իմանալ, արդյո՞ք ստացվում է ձեզ մոտ ընկալել դիմացինին ժեստերից, շարժուձևից, ապա ուշադիր դիտեք ներկայացված լուսանկարը։

Լուսանկարը մշակել և ժամանակին ներկայացրել է անգլիացի հոգեվերլուծաբան Ալլան Փիզը։ Լուսանկարում տղամարդու կոշիկներն ուղղված են 3-րդ կնոջ կողմը։

Ըստ հոգեվերլուծաբանի՝ տղամարդը ենթագիտակցորեն ուղղվում է դեպի այն կինը, ում հավանում է։ Այս թեստի ճիշտ պատասխանն է՝ 3։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!