Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 մրցույթում


Միջազգային ամենամյա Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ փուլը  կկայանա մայիսի 18-ին: Եվրոպայի ամենասպասված երաժշտական  հայտնի մրցույթի առջև այս տարի  իր դռներն է բացել  Իսրայելը: Որտեղ արդեն  տեղի  են ունեցել  մրցույթի  երկու կիսաեզրափակիչ փուլերը:  Այս տարի Հայաստանը Եվրատեսիլյան շքեղ բեմահարթակում  ներկայացնում էր  Սրբուկը:

Սակայն նա  <<Walking Out>> երգով  չհաղթահարեց կանոններով նախատեսված անցողիկ շեմը և չանցավ հաջորդ փուլ: Միջազգային այս մրցույթին մասնակցող  երկրներից եզրափակիչ փուլ  են անցել միայն  26-ը: Մայիսի 18-ին տեղի կունենա  վերջին փուլը: Միմյանց հետ համառ պայքարի մեջ կմտնեն 26 երկրի ներկայացուցիչներ:

Այս տարի  միանգամից  կիսաեզրափակչում ելույթ կունենան նախորդ տարվա   լավագույն հնգյակի երկրները՝   Իտալիա, Իսպանիա,Ֆրանսիա,Մեծ Բրիտանիա, Գերմանիա և իհարկե  հյուրընկալող երկիրը՝ Իսրայելը: Հեռուստադիտողները  նրանց  մրցակցային ելույթները կտեսնեն   վերջին եզրափակիչ փուլում:

Դեռևս ամենաշատ դիտումներն ունեն  հետևյալ 5 երգերը, որոնք անցել են հիմնական մրցափուլ:

1.Ռուսաստան՝ Սերգեյ Լազարև – «Scream»

2. Մալթա՝ Միշելա -«Chameleon»

3. Նիդերլանդներ` Դյունքան Լոուրենս – «Arcade»

4. Շվեյցարիա` Լյուկա Հաննի – «She Got Me»

5. Իտալիա` Մահմուդ – «Soldi»

Հիշեցնենք՝    մրցույթում որպես  հատուկ հյուրն է հանդես կգա հանդիսատեսի կողմից մեծ ճանաչում վայելող  Մադոնան: Աշխարհահռչակ երգչուհին  դիջեյ Quavo-ի հետ  միասին կկատարի  երգը՝ «Future» երգը, ապա նաև  «Like A Prayer» հիթը:

Իսկ թե ո՞վ կհաղթի և Եվրատեսիլ 2020-ն իր  երկիր կտանի, պարզ կդառնա շուտով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!