Ո՞վ է Ապարանում հնչած կրակոցից լուսադեմին մահացած երկրորդ երիտասարդը․ նոր մանրամասներ


Վատ լուրերն ուղղակի ողողել են համացանցային տիրույթը։ Մեկը մյուսի ետևից ողբերգական լուրեր են տարածվում։ Վերջին օրերին արդեն մի քանի երիտասարդ կյանքեր դժբախտացան։ Սա ուղղակի սահմռկեցուցիչ է։

Երեկ Արագածոտնի մարզում ողբերգական դեպք էր եղել, որի հետևանքով յոթ քաղաքացի է տուժել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամեր անց հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկը մահացել է։

Նա Հմայակ Միքայելյան է, ով զինծառայող էր։ Այնուհետև այս ցավալի լուրերին հաջորդեց ևս մեկը․ այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն ատացվեց, որ վիրավոր քաղաքացիներից ևս մեկն էլ է մահացել։  Նրա անունը Տիգրան է։

Աշխաում էր Ապարանի Գնթունիկում։ Տիգրանի մասին ծանոթները ասում են, որ անչափ խելացի և շնորհքով երիտասարդ էր և զարմանալի է, որ նա ներքաշված է եղել նման վիճաբանության մեջ։ Իրավապահները հարցաքննություն չեն կարողանում իրականացնել, քանի որ կողմերը վիրավոր են և ի վիճակի չեն պատասխանել հարցերին։

Հետաքննությունը շարունակվում է։ Մեր ցավակցություններն ենք հղում նրանց ընտանիքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!