Հայ հանրությունը արդեն տևական ժամանակ է ինչ շունչը պահած հետևում է սահմանային իրադրության վերաբերյալ լրատվությանը։

Թշնամու հարձակումները մի կողմից, ներսում տարաձայնությունները՝ մյուս կողմից։ Այսօր՝ նոյեմբերի տասնհինգին, ցավալի տեղեկատվություն ստացվեց սահմանից․ համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային զինվոր, ով ընդամենը քսան տարեկան էր։

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ մահացող երիտասարդը Վահե Հովսեփյանն է։ Վահեն Սյունիքի մարզից էր, Բալաք բնակավայրից, սակայն վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել և մշտական բնակություն էր հաստատել Երևանում։ Նա մեկ տարի ու կես ծառայել է հայրենիքին և պատրաստվում էր զորացրվել։

Նա տուն պետք է վերադառնար 2023 թ․ հուլիս տասներկուսին։ Թե ինչն է եղել մահվան բուն պատճառը, դեռևս հայտնի չէ։

ՊՆ-ից հաղորդել են միայն, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու համար տարվում է քննություն: Մեր խորին ցավակցութուններն ենք հայտնում Վահե Հակոբյանի ընտանիքին։