Ո՞վ էր հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանը


Հրդեհված զորամասի տասնհինգ զոհերից մեկն էլ Հրաչյա Գրիգորյանն է։ Այս տղաների ողբերգական մահն ուղղակի սարսուռի մեջ  է գցում բոլորիս։ Խոսքեր ուղղակի չկան․ ցավակցական, սփոփող․․․ ուղղակի չկան։

Տասնհինգ կյանք էլ մարեց և տասնհինգ տուն էլ մթնեց։ Հրաչյա Գրիգորյանը ծառայության էր անցել անցած տարվա ձմռանը։ Նա մանկավարժական համալսարանի ուսանող էր, սովորում էր Կուլտուրայի ֆակուլտետում՝ Կառավարում բաժնում։

Հրաչյայի ուսուցիչներից մեկը խոսել է նրա մասին և հուզմունքը կոկորդում սեղմած պատմել այս երիտասարդի մարդ տեսակի մասին։ «Հրաչն ազնիվ, հումորով, շատ մաքուր հոգով տղա էր, իր անկարգություններն էին անգամ քաղցր․․․», —  նշել է ուսուցչուհին։

Նա նաև պատմել է, որ սեպտեմբերի տասներեքին զոհվել էր Հրաչյայի դասընկերներից մեկը՝ Կարեն Գասպարյանը։ Եվ երկուսն էլ այդ դասարանում չափազանց տարբերվող երեխաներ էին։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և համբերություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: