«Ո՞նց կարելի է 21-րդ դարում մի հատ քոսոտ քսերոքս չունենալ էդ անտեր ընդունարանում»․ Կ․ Հարությունյան


Կարեն Հարությունյանը, ով հանդիսանում է «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիրը, մի գրառում է կատարել, որտեղ  բարձրացրել է պոլիկլինիկաներում տիրող իրավիճակի մասին որոշ հանգամանքներ։

Հարությունյաը նշում է, որ տասնութամյա երիտասարդը եկել է բուժհաստատություն և առաջին անգամ ցանկանում է անկետա բացել։ Ընդգծում է, որ երիտասարդը հազալով է եկել։

Նրան ուղարկում են պոլիկլինիկայից դուրս մասնավոր գրաենյակ, որտեղ անհրաժեշտ է անձնագիրը պատճենել։

«Ո՞նց կարելի է 21-րդ դարում մի հատ քոսոտ քսերոքս չունենալ էդ անտեր ընդունարանում ու կես էջ պատճենը չանել մեկ վայրկյանում»,- գրել է Կարեն Հարությունյանը, ապա հավելել, որ հազարավոր մանր տեխնիկական հարցեր կան, որոնցով չպետք է բժիշկը զբաղվի, քանի որ դա իր գործի հետ կապ չունի։

Գրառման ավարտին Հարոթյունյանը ետգրություն է կցել, որտեղ նշել է, որ մեր երկում 90 տոկոս հարցերը հեշտ լուծվող են, ընդամենը «նորմալ մենեջմենթ և մի փոքր էլ առողջ դատողություն» է հարկավոր։


Понравилась статья? Поделиться с друзьями: