Շուշի Ֆիզուլի ճանապարհը ավարտին հասցված․ հայի ամոթը


2020 թվականի պատերազմը մեծ ու ցավոտ հետք, վերք թողեց բոլորիս սրտում, հոգում ու մտքում։ Առաջին հերթին մենք՝ բոլորս, մեծագույն ցավ ենք ապրում մեր հերոս տղաների զոհվելու, մեր եղբայրների, լույս տղաների նահատակման համար։

Հազարավոր երիտասարդ հայորդիներ ընկան հանուն մեզ, հանուն հայրենիքի, հանուն այսօրվա խաղաղ առավոտի։ Մենք՝ բոլորս, նաև խստորեն մտահոգված ենք մեր հայրենիքի համար՝ ինչպես ապագայի, այնպես էլ կորսված քաղաքների, գյուղերի և մի շարք տարածքների համար։

Անչափ մեծ է ցավը Շուշիի համար։ Բերդաքաղաքն այժմ թշնամու տիրապետության տակ է։

Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում այն կառուցելու, շքեղ տեսք հաղորդելու համար  և օր առաջ միջազգային հանրությանն ի ցույց դնելու, որ սրտացավ է այդ քաղաքի համար և երեսուն տարիների ընթացքում հայերն այն ուղղակի չարեցին։

Համացանցային հարթակներում ակտիվ տարածում է գտել մի լուսանկար, որտեղ կարելի է տեսնել Շուշի Ֆիզուլի ճանապարհն արդեն ավարտին հասցված։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!