«Շուշի»․ Անդրեն առողջանալուց հետո առաջին աշխատանքն է ներկայացրել․ հուզիչ տեսահոլովակ


Անդրեն նոր երգ է ներկայացրել հայ հանրությանը։ Երգը կոչվում է «Շուշի»։ Այն հիմնաված է իրական փաստերի վրա։

Տեսահոլովակում  երևում են պատերազմական կադրեր, հայ զինվորներ, կիսավեր մշակութային կոթողներ և այլն։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Անդրեն երգում է Արցախի բարբառով։ Ինչպես  հայտնի է երգիչը վատառողջ էր, նա  ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ և որոշ ժամանակ դժվարանում էր անգամ քայլել։

Նա բուժում էր ստանում և երկրպագուներին պարբերաբար տեղեկացնում առողջական վիճակի մաիսն։ Այս երգը Անդրեի՝ առողջանալուց հետո առաջին աշխատանքն է։ Երկրպագուներն այն մեծ ջերմությամբ ու սպասումով ընդունեցին։

Երգի խոսքերը և երաժշտությունը հեղինակել է  հենց Անդրեն։ «Ա՜խ Շուշի, Իմ Շուշի։ Մեր հույսի, հավատքի քաղաք լույսի։ Տու պենդ կաց, իմ գանձ։ Մեր հաղթանակած, սերտդ մեր սրտին միշտ միացած։

Տեր Աստված, սրտանց աղոթքնեն մեր սկաց տեսնանք մեր Շուշին վերածնված»,- հնչում են երգի արցախյան բառերում։ Տեսահոլովակը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: