Շուշան Պետրոսյանը Նյու Յորքում միայնակ բղավում և ակցիա է իրականացնում․ տեսանյութ


Թերևս գաղտնիք չէ,որ Շուշան Պետրոսյանը շոուբիզնեսյան այն ներկայացուցիչն է, ով ակտիվ ներագրավված է քաղաքական անցուդարձին, որոնք կազմակերվում են ընդդիմադիր ուժերի կողմից։

Երկարատև այս ցույցերին ու հանրահավաքներին ակտիվորեն մասնակցում էր նաև ՇուշանՊետրոսյանը։ Սակայն հավաքներին վերջին օրերին Շուշանը չի նկատվում։

Բանն այն է, որ երգչուհին մեկնել է Ամերիկա և Հայաստան կվերադռնա միայն մեկ ամիս անց։ Համացանցային հարթակներում ակտիվորեն տարածվում է մի տեսնայութ, որտեղ Շուշան Պետրոսյանը Նյու Յորքում ակցիա է իրականացնում։

Նա Նյու Յորքի փողոցներից մեկում միայնակ ակցիա է որոշել իրականացնել։ Նա կանգնած, ձեռքը բռունցք վերև պարզած բարձր բղավում է․ «Առանց Նիկոլ Հայաստան»։ Երգչուհւո քայլի վերաբերյալ քաղաքացիների մեկնաբանությունները միանշանակ չեն։

Որոշ հատված ողջունում է Շուշանի այս քայլը, իսկ մյուս մասը քննադատում և համարում, որ այն անգամ զավեշտալի է։ Այս մասին դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: