«Շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար․․․»․ Արաբո Իսպիրյանը դստեր հետ․ միայն տեսնեք ինչ անուշիկ աղջիկ է


Արաբո Իսպիրյանը հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան ինսթագրամում հազարավոր օգտատերեր են հետևում և բարձր գնահատում նրա արվեստը։

Երգիչը սիրով նրանց հետ կիսվում է ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան ուշագրավ կադրերով։ Վերջերս Արաբոն դուստր է ունեցել և ահա երգիչը դստեր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ հայր և դուստր հրաշալի տեսք ունեն։ Փոքրիկը ծաղկավոր հագուստով է և գլխակապով։

Նորածինն իսկական գեղեցկուհի է։ Լուսանկարին կից Արաբոն շնորհակալ է եղել հետևորդներից իր կողքին լինելու համար։

Երգիչը մասնավորապես գրել է․ «Շնորհակալ եմ բոլորիցդ բոլոր բարեմաղթանքների և իմ կողքին լինելու համար։ Անչափ հուզված եմ, ձեր սերն ինձ ուժ է տալիս։ Աստված պահապան բոլորիդ, սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին․․․»։

Մեկնաբանություններում երգչի երկրպագուները հիացել են փոքրիկով և ջերմ մաղթանքներ հղել հրաշալի և օրինակելի  ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: