Հրաչ Մուրադյանը համացամցային իր հարթակներում ակտիվ է և այդ կերպ պահպանում է իր շփումներն ու կապը հետևորդների հետ։

Հեռուստահաղորդավարը վերջերս դուստր է ունեցել։ Այդ առիթով նա բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել և պատմել իր փոքրիկ հրաշքի մասին։

Հրաչը ապրում և գործունեություն է ծավալում երկու երկրներում՝ Հայաստան և ԱՄՆ։ Նրա դուստրը ծնվել է Ամերիկայում։ Այս պահին կինը և դուստրը ԱՄՆ-ում են, իսկ ինքը աշխատանքի բերումով գտնվում է Հայաստանում։

Ընտանիքից հեռու գտնվելով՝ Հրաչը նրանց հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ է հանդես գալիս, ինչը ցույց է տալիս, որ կարոտում է նրանց։ Հրաչի կինը՝ Անաշեն, պրոդյուսերային գործունեություն ունի։

Հեռուստահաղորդավարը ինսթագրամյան «պատմություններ» հատվածում մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը քնած է։ Կից նա գրել է, որ կինը իրեն մեղադրում է լուսանկարներում անբնական տեսք ունենալու մեջ։ Անաշեն պնդում է, որ Հրաչը լուսանկարում կարծես «ինֆարկտ ստացած» լինի։

«Շատ մուխանաթ կին ունեմ՝ անդադար բողոքում է։ Ասում է, որ բերանս նկարներում էնպես եմ անում, ոնց որ ինֆարկտ խփած լինեմ։ Հիմա ի՞նչ անեմ, որ բերանս ծուռ է»,- գրել է Հրաչը։