Շատերն էին շտապում Եռաբլուր»Դեռ ունեմ հույս»Խորեն Լևոնյան


Անցնող տարին խիստ ցшվոտ ու ծանր ընթացք ունեցավ մասնավորապես հայերի համար: Տարվա ամփոփումը սիմվոլիկ ու բազմախորհուրդ էր: Բացառվեցին տոնական միջոցառումները: Շատերն էին շտապում Եռաբլուր:

Դավիթ Ամալյանը, ով այն բացառիկ անհատներից է, որ հայրենասեր ոգով է դաստիարակել իր զավակին, այս պшտերազմում որդեկորույս հայրերի շարքերում է: Նա, սակայն, իրեն բնորոշ ուժով է տանում իր մեծ ցшվը:

Երգիչը դեկտեմբերի երեսունմեկի երեկոյան մի շատ խորհրդանշական համերգ էր կազմակերպել Եռաբլուրում: Համերգին իրենց մասնակցությունն են բերել մի շարք երգիչներ՝ իրենց կատարումներով պատվելով մեր հերոս տղաների հիշատակը:

Որքան էլ դժվար լիներ, բայց համերգին ազդեցիկ կատարումով հանդես էր եկել նաև կազմակերպիչը՝ Դավիթ Ամալյանը: Համերգին «Դեռ ունեմ հույս» երգի կատարմամբ իր մասնակցությունն էր բերել նաև Խորեն Լևոնյանը:

Դեկտեմբերի երեսունմեկի երեկոյան Խորեն Լևոնյանի հնչեցրած ազդեցիկ ու հզոր կատարումը Եռաբլուրի բարձունքից կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!