Նրան հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում․Ռուստամ Գասպարյանի անցած հերոսական ուղին


Ռուստամ Գասպարյանը մեր անմահացած հերոսներից է, ով անցել է փառահեղ մարտական ուղի: Դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ հերոսական կենսագրություն կերտած հերոսը Ջանֆիդա համայնքից է:

Նա հայտնի է որպես իր հերոսություններով լեգենդար դարձած Սև Հովազ կոչվող խմբի հրամանատար: Այս խումբը ամենաճակատագրական պահերին մշտապես աչքի է ընկել անօրինակ հերոսություններով: Ժամանակին Ռ. Գասպարյանը եղել է նաև պատգամավոր:

Նա մասնագիտությամբ իրավագետ է: Ունի երկու զավակ: Իսկական հայորդուն բնորոշ վարքագիծ դրսևորելով՝ Ռուստամ Գասպարյանը մարտի գնալիս իր հետ տարել է նաև երկու որդիներին, եղբորն ու եղբոր որդիներին: Նրա ավագ որդին՝ Ռաֆայելը, ցավոք սրտի, անօդաչուի հшրվшծից կնքում է իր մահկանացուն մարտի դաշտում, ինչպես և հայրը:

Որդու զnհվելուց հետո վիրավորում է ստանում նաև հայրը, նրան փոխադրում են Երևան, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Ռ. Գասպարյանին հետմահու շնորհել են հերոսի կոչում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!