Նվիրված հայոց բանակին, հայ զինվորներին․ Սևակ Ամրոյանը նոր երգ է ներկայացրել՝ «Հրամանատար»


Այսօրվա խորհրդի ու նշանակության մասին  տարիներով խոսվել ու գրվել են բազմաթիվ տեքստեր: Ամեն տարի այս օրը առիթ ու պատճառ է հանդիսանում, որ ևս մեկ անգամ նոր գործերով հիշատակվի ու հարգանքի տուրք մատուցվի մեր անմահ քաջերին:

Հերթական անգամ գեղեցիկ երգով հայոց երկիրը պահողների մասին իր երգով հարգանքի տուրք է մատուցում օրվան և օրվա խորհրդին սիրված երգիչ Սևակ Ամրոյանը:

Սևակի ներկայացրած երգը կոչվում է «Հրամանատար»: Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Էդմոն Մակարյանն է: Երգի գործիքավորումն իրականացրել է ԴերՀովան, ով նաև հնչյունային ռեժիսորն է:

Դուդուկը հնչում է Հարություն Չքոլյանի կատարմամբ:Երգը մատուցվում է բովանդակային տեսահոլովակի ուղեկցությամբ: Երևում են տարբեր ժամանակներում մեր երկրի սահմանների համար պայքար մղած ռազմական առաջնորդների նկարները:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:Սևակ Ամրոյանի ներկայացրած նոր երգը՝ նվիրված հայոց բանակի սպայակազմին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!