Նուրբ, անչափ համեղ աղցան, որ պայթեցրել է համացանցը․ այն պատրաստվում է հինգ րոպեում


Հյուրերը սեղանին հենց այս աղցանն են փնտրում։ Այն անչափ նուրբ ու հագեցնող համ ունի, որի բաղադրությունը դուր է գալիս գրեթե բոլորին։

Համադրելի է բազմաթիվ ուտեստների հետ։ Պատրաստվում է հեշտ և արագ։ Իդեալական օգնություն է անսպասելի հյուրերի ժամանակ, երբ պատահական հյուրեր կան և տրամադրության տակ քիչ ժամանկ, բայց և համեղ հյուրասիրելը նույնպես անհրաժեշտություն է։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Լոլիկ — 1 հ․ մեծ

Բուլղարական քաղցր պղպեղ — 1 հ․

Կարծր տեսակի պանիր — 150 գ

Սխտոր (կարելի է նաև օգտագործե սխտորի փոշի)՝ ըստ ճաշակի

Մայոնեզ — 3 ճ․գ․

Ծովախեցգետնի ձողիիկներ — 200 գ

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել թեքությամբ՝ ինչպես պատկերված է նյութին կից լուսանկարում, միացնել մանրացված պղպեղը։ Հեռացնել լոլիկի միջուկը և կեղևային հատվածը կտրատել բարակ, երկարությամբ։

Քերել պանիրը, համեմել, միացնել մայոնեզը և լավ խառնել։ Ահա և վերջ։ Ընդամենը 5 ր և ունեք անմահական աղցան։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: