Նունե Եսայանը դստեր հետ խաղալիս․ Նունեն ստանձնել է «հիվանդի» դերը․ տեսանյութ


Նունե  Եսայանը քայլելով ժամանակին համընթաց՝ պահպանում է ակտիվությունը համացանցային հարթակներում և հանրության հետ սիրով կիսվում իր կյանքում տեղ գտած ուշագրավ մանրամասներով։

Երգչուհին ոչ միայն աշխատանքային հրապարակումներ է կատարում, այլև կիսվում է իր և երեխաների առօրյայով։ Նունեն հիմնականում հանրայնացնում է դստեր մասնակցությամբ կադրեր և դրվագներ։

Նրա դստերը՝ Գաբիին, հետևորդներն արդեն ճանաչում են, սիրում և անհամբերությամբ սպասում հաջորդ դրվագներին։ Այս անգամ Նունե Եսայանը հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ դուստրը բժշկուհու կերպարանքում է։ Կադրերից կարելի է ենթադրել, որ աղջնակին հետաքրքրել է բժշկի մասնագիտությունը։

Տեսանյութում նա կրում է բժշկական դիմակ և սպիտակ խալաթ, իսկ երգչուհի մայրիկը փոքրիկ խաղի մեջ է մտել և հանդես է եկել հիվանդի դերում, ով  այցելել է բժշշկ։

Աղջնակը շատ լրջորեն ստանձնել է բժշկուհու դերը։ Այս մասին երգչուհու հանրայնացված զվարճալի տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: